Macbeth

Macbeth

Descargar subtítols en Armenian

Información d'a versión

Macbeth (մակբեթ) 1971 HY
Un comentario de Fankooosh

Etiquetas

other
Publicau o: 2022-01-15
Descargas: 37
Ta personas con problemas auditivos: No

Anvista previa d'os subtitulos en Armenian

As primeras 200 linias.

Վեհը զազրելի է, զազրելին` վեհ է:

Մեգը ճեղքենք ու ժանտաշունչ օդում ճախրենք:

Ե՞րբ պիտի երեքով կրկին խմբվենք, Փայլակ-ամպրոպին և կամ` անձրևին:

Երբ իրարանցումն ավարտվի, Կռվի մեջ հաղթողն ու պարտվողը պարզվի...

Այդ կլինի դեռ արևը մայր չմտած: Որտե՞ղ...

Ցախուտն ի վեր:

Մակբեթին այնտեղ կտեսնենք:

ՄԱԿԲԵԹ

Ո՞վ է արյան մեջ կորած այս մարդը: -Ողջույն բարեկամ.

հայտնիր արքային, թե ինչ եղավ ճակատամարտը, երբ դու դաշտը լքեցիր:

Նենգ Մաքդոնվալդը իր ապստամբների հետ արևմտյան կղզիներից արշավեց:

Եվ նրա նզովյալ կռվին` բախտը սկզբում ժպտաց:

- Սակայն, քաջ Մակբեթը... Այո, խոսքն այդ արժանի է նրան...

ճեղքելով անցավ ու դեմ հանդիման ելավ այդ ստրուկին:

Նրա ձեռքն իսկ չդողաց. առանց մնաս բարև

ու ախուվախ` կտրեց նրան պորտից մինչև երախ:

Խիզախ է իմ զարմիկը...

Նորվեգիայի արքան էլ պատեհ առիթը չկորցրեց

և թարմ ուժերով նոր հարձակում սկսեց:

Դա չահաբեկե՞ց զորավարներ Մակբեթին ու Բանքոյին...

Ճիշտ այնքան` որքան ճնճղուկն արծվին, կամ` նապաստակն առյուծին:

Բառերդ սազական են վերքերիդ. դրանցից նույն պատվի բույրն է գալիս:

Գնացեք ու նրա համար բժիշկ գտեք:

Աստված պահի մեր արքային, ի՞նչ նորություն, վեհազնիվ մեր թեն:

Նորվեգացիք, տեր իմ...

Նրանց մեծաթիվ ու ահռելի զորքին աջակցում է դավաճան Կավդորի թենը:

Չարանենգ մի հարձակում գործեցին նրանք, սակայն Բելլոնայի սիրեցյալ Մակբեթն

իր սուրը նորվեգական արքայի սրին խաչեց, կռվեց բազուկ` բազկի և նրանց թափն ու ոգին կոտրեց:

Եվ ի վերջո, հաղթությունը մեզ բաժին հասավ:

Մեծ ուրախություն է այդ... Մեր սիրտն այլևս չի խաբվի թենին այս դավաճան.

Դրա համար` մահով կտա նա պատասխան:

Իսկ տիտղոսը նրա Մակբեթին է արժան:

Այսքան չարաղետ ու փառավոր մի օր `չէր եղել մինչև այսօր:

Ի՞նչ են սրանք.

վայրի ու թորշոմ ցնցոտիներով իրենց`

ասես բնակիչներ լինեն երկրի, բայց արդյոք երկրի՞ց են նրանք:

Խոսեք. ովքե՞ր եք դուք:

Փառք ու պատիվ, Մակբեթ. ողջույն քեզ, Գլամիսի թեն:

Փառք ու պատիվ քեզ, Մակբեթ. ողջույն Կավդորի թեն:

Ողջունում ենք քեզ, Մակբեթ, որ պիտի լինես արքա...

Ճշմարիտն ասեք, ցնորք-պատրա՞նք եք դուք, թե՞ իսկապես հենց այն եք, ինչ որ արտաքուստ և կաք:

Ազնվազարմ իմ ուղեկցին ողջունեցիք դուք ըստ իր ունեցած շնորհի, մեծամեծ գուշակությամբ նաև,

որով նա արդեն իսկ տարվեց:

Իսկ ինձ չասացիք ոչինչ:

Եվ եթե դուք կարող եք ժամանակի սերմերը

կարդալ ու ասել, թե որը կաճի, և որը` ոչ, ապա խոսեք և ինձ:

Ես ոչ ձեր անեծքից եմ երկնչում, ոչ էլ շնորհ եմ խնդրում:

Ողջունում ենք քեզ. Մակբեթից թեև պակաս ես, սակայն` մեծ ավելի:

Ոչ շատ երջանիկ, բայց, նրանից` երջանիկ առավել:

Գահի ժառանգ ծնող, սակայն, ոչ` գահակալ:

Փառք ու պատիվ, Մակբեթ և Բանքո:

Կեցցեն Բանքոն ու Մակբեթը...

Կես խոսք ասող գուշակներ, դեռ կացեք. մնացածն էլ հայտնեք:

Սինելի մահով գիտեմ , որ Գլամիսի թենն եմ ես:

Բայց Կավդորի մասին չգիտեմ:

Որտեղի՞ց ձեզ տարօրինակ մտքերն այդ

և ինչո՞ւ եք անիծյալ այս ցախուտի մեջ մեր ճամփան կտրում և մարգարեկան այդ խոսքերով մեզ ողջունում:

Ու՞ր կորան...

Չքվեցին...

Այն, որ թվում էր մարմնեղ ու նյութական` հողմի մեջ տարրալուծվեց շնչած օդի նման:

Արդյոք իրակա՞ն է այն, ինչի մասին խոսում ենք,

թե՞ թունավոր մի արմտիք ենք կերել, որ մեր դատողությունն է բանտել:

Քո զավակներն արքա կլինեն:

Իսկ դու` արքա ... Եվ թեն` Կավդորի, այդպե՞ս ասացին...

Եվ թեն` Կավդորի, այդպե՞ս ասացին...

Հենց այդ նույն խոսքերով ու միևնույն հնչմամբ:

Կավդորի թենը կենդանի է,

իսկ թագավոր դառնալն անհավատալի է նույնքան, որքան և այն,

թե Կավդորի թեն կդառնամ:

Արքան ուրախությամբ ընդունեց լուրը քո հաղթանակի:

Կարկտի պես` իրարու հետև, ամեն մի լուր քո գովքն արեց ու քեզ պատվեց որպես թագավորության մեծ պաշտպան:

Տեր արքան մեզ որպես բանբեր է ուղարկել, որ քեզ ոչ թե վարձատրենք, այլ իր մոտ առաջնորդենք:

Եվ ի նշան առավել հարգանքի` նա պատվիրեց կոչել քեզ`

թեն Կավդորի:

Ինչպե՞ս թե,

սատանան ճշմարտությո՞ւնն, ուրեմն, հայտնեց...

Սակայն, ապրում է թենը Կավդորի. ինչո՞ւ եք եք ուրիշի զգեստներն ինձ հագցնում:

Նա, ով թենն է Կավդորի, այո, դեռ կա, սակայն, կյանքն իր շուտով կկորցնի, քանզի ծանր

մեղք ու հանցանք է գործել ու տապալվել. դավաճանություն ու դավադրություն` խոստովանած ու ապացուցված:

Գլամիս և թեն Կավդորի,

իսկ մեծագույնը դեռ գալու է:

Շնորհակալ եմ ձեր ջանքերի համար:

Դե, հիմա հույս ունե՞ս, թե որդիներդ արքաներ կլինեն.

այդպես ասացին նրանք որոնք ինձ Կավդորի թեն կոչեցին:

Թե դրան հավատանք, գահին նստելու տենչը պիտ զարթնի և

Կավդորի թեն դառնալուն հաջորդի:

Հաճախ, մեզ կործանման տանելու համար` ծառաները չարի գայթակղում են

ճշմարտությունն ասելով. մանրուքները մեզ ազնվորեն են հայտնում, սակայն,

առավել մեծ գալիքի մեջ են դավում:

Գերբնական միջնորդությունն այս, ուրեմն,

ոչ չարիք է ու ոչ էլ` բարիք:

Թե չարիք է, ինչո՞ւ պիտի ճշմարտությամբ ինձ ավետեր լուրն իմ հաջողության:

Ես թենն եմ Կավդորի:

Իսկ թե բարիք է` ինչո՞ւ եմ ես կառչած սոսկալի այն մտածումին,

որից մազերս ցից-ցից են լինում և որից` սիրտս հանդարտ,

հակառակ իր սովորույթի, կողերիս է զարկվում:

Եվ ներկա ահը նվազ է, քան սահմռկելի գալիքի ահը:

Սպանությունը թեև պատրանք է մտքի,

սակայն, այնպես է ինձ ցնցում, որ ես

ես խոկում-կռահումի մեջ եմ սուզվում:

Եվ մտածումներս միայն մի բանի մասին են. այն, որ դեռ չկա:

Շնորհակալ եմ, պարոններ:

Տես, մեր ուղեկիցը որքան է իրենով տարված:

Եթե դիպվածն ուզում է ինձ նաև արքա դարձնել, ուրեմն, կլինի և այդ` առանց իմ ջանքի:

Մեծարգո Մակբեթ, մենք քեզ ենք սպասում:

Շնորհ արեք, պարոններ, բթացած միտքն իմ թափառուն` անցած-գնացած բաների հետև էր ընկել:

Գնանք...

Երկար օրեր արքային...

Մահն ավելի պատվաբեր եղավ, քան իր ապրած կյանքը:

Այնպես մեռավ, կարծես դաս էր առել. դեն նետել ամենից թանկ բանը ` որպես չնչին մի մանրուք:

Ըստ դեմքի` մտքում եղած կարդալու արվեստ չկա.

նա մեկն էր, որին ես սրտով հավատ էի ընծայում:

"Ողջույն քեզ, ապագա արքա:

Այս կամեցա հաղորդել քեզ

մեծության իմ թանկագին ընկեր,

որ անհաղորդ չմնաս այն մեծ շնորհին, որ քեզ է խոստացված:

Պահիր այն սրտիդ մեջ ու մնաս բարով:

Գլամիս և Կավդոր ես.

կլինես և այն, ինչ խոստացվեց

Սակայն, երկյուղում եմ ես նրա էությունից,

որ բարության կաթով է լեցուն և կարճ ճամփան չի նշմարում:

Դու մեծ կարող ես լինել և

պատվախնդրություն ունես, սակայն, զուրկ ես խարդախ չարությունից, որ փափագիդ օժանդակի:

Բարձր ես ուզում լինել, բայց `սրբությամբ. ուզում ես

անխարդախ խաղալ սակայն,, անիրավ է խաղն այդպես շահել:

Շտապիր ինձ մոտ, որ կարենամ իմ ոգին ու բառերն ականջդ լցնել:

Ողջույն քեզ, Մակբեթ, ողջույն, թեն Կավդորի:

Օհ, իմ թանկագին զարմիկ. անշնորհակալ լինելու մեղքն է վրաս ծանրացած:

Մի բան միայն կասեմ. ավելի շատի իրավունքն ունես, քան այն ամենն, ինչ կարող եմ ասել:

Վարձն իմ այն է, որ հավատարիմ այս ծառայությամբ` ես իմ տուրքն եմ տալիս,

իսկ Ձերդ մեծությունը լոկ պիտի մեր տուրքն ընդունի:

Բարով ես եկել... Դեռ նորատունկ ես դու և քեզ խնամել է դեռ պետք:

Ազնիվ Բանքո, ոչ պակաս թանկ ու արժանի

թող քեզ գրկեմ ու սրտիս սեղմեմ:

Եվ եթե այնտեղ ցանքսի պահը հասնի` հունձքը Ձերն է:

Որդիներ, թեներ, ցեղակիցներ և դուք, որ ամենից մոտն եք գահին.

իմացեք, որ

ժառանգորդը մեր գահի Մալքոլմն է`

մեր անդրանիկը, որին այսուհետ կկոչենք արքայազն Քումբերլանդի:

Կեցցե արքայազնը Քումբերլանդի:

Կեցցե արքայազնը Քումբերլանդի:

Եվ եկեք հիմա գնանք Ինվերնես, որ Մակբեթի հետ մեր միությունն առավել սերտ լինի:

Ես ինքս առաջ ընկնելով` բանբեր կդառնամ, որ Ձեր գալուստի ուրախ լուրը կնոջս հաղորդեմ.

խոնարհաբար խնդրում եմ արձակում: -Վեհանձն իմ Կավդոր...

Անզուգական մի ազգական ...

Արքայազն Քումբերլանդի...

Ահա իմ ճամփին ընկած քարն այն, որին ոտս պիտի առնի, և

կամ` այդ քարի վրայով անցնի:

Մակբե~, Մակբե~թ...

Օհ, աստղեր, ձեր լույսը թող թաքուն մնա,

որ իմ խավար ու սև փափագն ի հայտ չգա:

Օ~հ, մեծ թեն Գլամիսի, իմ արժանավոր Կավդոր,

որ առավել մեծ պիտի լինես դեռ գալիք փառքով...

Քո գրությունն ինձ տարավ հեռու և խավար ներկայի այս պահում

ես արդեն գալիքն եմ զգում ու տեսնում: Իմ թանկագին, իմ սեր,

Դունկանն այս երեկո մեզ այցի է գալու:

- Եվ երբ է մեկնելու՞... - Վաղը. այդպես է մտադիր:

Մեկնումն այդ` արևը երբեք չի տեսնի:

Դեմքդ նման է բաց գրքի, իմ թեն, որի վրա մարդ կարող է տարօրինակ բաներ կարդալ:

Հյուրին ընդունել է պետք,

իսկ նրանով զբաղվելու մեծ հոգսն ինձ հանձնարարիր:

Հետո կխոսենք...

Անմեղ ծաղկի նման եղիր, բայցև` դրա տակի օձը դարձիր:

Մնացածն ինձ հանձնիր:

Ագառվն իսկ` իր խուլ կռկռոցով ազդարարում է Դունկանի չարաբաստիկ գալուստն այս ամրոց:

Եկեք ոգիներ, որ մահադավ . մտածումներ եք բերում․ եկեք ու իգությունն իմ

առեք և գանգաթաղից մինչև բութ մատս ինձ անգութ դաժանությամբ պատեք:

Արյունն իմ թանձր մաղձով լեցրեք և խցանեք խղճմտանքի դիմաց ամեն մի մուտք,

որ գութը հանկարծ չզարթնի և չար մտադրությունն իմ չսասանի:

Այս ամրոցը շատ հաճելի վայրում է գտնվում.

օդն անույշ ու թարմ է և նրբորեն մեր զգայարաններն է շոյում:

Եկ, իմ թանձր գիշեր... Ու ողջն այնպես պարուրիր գեհենի մթնաժոռ ծխով,

որ հատու շեղբը սրիս` իր հասցնելիք վերքը չտեսնի,

... ոչ էլ երկինքը` խավարի քողը պատռելով կանչի. "Կանգ առ"

Ազնիվ ու վեհ տիրուհի, քո հյուրընկալությունն ենք վայելելու այս գիշեր:

Մշտապես` Ձեր խոնարհ ծառա...

Ձեր ձեռքը տվեք,

գնանք տանտիրոջն ընդառաջ:

Մակբեթին մենք շատ ենք սիրում. և հաճո է մեզ,

որ նա մշտապես մեր շնորհը վայելի:

Թե պիտի լիներ` լավ կլիներ,, որ գործը շուտ լիներ.

որ մեկ հարվածով ամենինչ

սկսվեր ու վերջանար

որ սպանությունն իր հետևանքը խափաներ

ու հաջողություն բերեր:

Ողջություն այս ամրոցին ...

Սակայն, ժամանակի ծանծաղ այս ափից մենք թռչելու ենք դեպի անհայտ ափ:

Եվ մինչ այդ` դեռ դատաստան ունենք այստեղ,

քանզի մեր երկնած արյունոտ խորհուրդները վերադառում են հենց մեզ` հնարողներիս:

Նա կրկնակի է ինձ վստահում,

զի ազգականն ու հպատակն եմ նրա.

Եվ այդ է, որ երկիցս դեմ է մտադրությանս:

Բացի այդ, նա իմ հյուրն է.

ես նրան սպանել ցանկացողի վրա պարտ եմ դուռն իմ կողպել, ոչ թե ` ինքս դաշույն վերցնել:

Դունկանն այնքան մեղմաբարո է

և իր մեծ պաշտոնում այնքան պարզ

որ առաքինություններն իր, որպես հրեշտակներ շեփորալեզու կաղաղակեն

ու կկոչեն նենգ սպանության վրեժն առնելու:

Եվ գութը, որպես մերկ նորամանուկ` կսանձի չարի փոթորիկը:

Ահեղ քերովբեն, օդի անտես մունետիկ-երիվարներին հեծած`

Comentarios

No comments yet. Be the first to leave one.

Keep it about this subtitle — sync, quality, typos.500 characters left